Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը». Անդրանիկ Թևանյան

Կարելի էր օգտագործել «մերկ» բառը, սակայն տվյալ դեպքում «չփլախն» ավելի հարմար է՝ Նիկոլի չեղած լեգիտիմությունը նկարագրելու համար. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանն այժմ հենված է բացառապես երկու միավորի վրա՝ դրսի (արևմտաթուրքական շրջանակներ) և ներսի (ոստիկանություն)։ Վերջինիս մեջ կան տարբեր կատեգորիաներ՝ նորմալ ոստիկաններ (հիմնականում՝ շարքերում), «մուսռներ» և բարձրաստիճան խուլիգաններ։ Ոստիկաններին թիրախավորելիս այս տարանջատումը պետք է հաշվի առնել ու փորձել նորմալներին քաշել ժողովրդի կողմը։ Նիկոլը երկար չի կարող ոստիկանական «սվինների» վրա նստած կառավարել։ Քաղաքական ճգնաժամն ակնհայտ է և այդ ճգնաժամի հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներ, որոնց օրինակները մի շարք եվրոպական երկրներում ցույց են տալիս։ Ի դեպ, հարևան Վրաստանում էլ նույն ճանապարհով կգնան»։

Լրահոս