Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ

Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ գյուղում տեղացիները Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից դժգոհ են մնացել և այժմ մտածում են իրենց հետագա անելիքների մասին։ «Մենք հլա քննարկման մեջ ենք: Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ: Հիմա մենք քննարկում ենք մեր անելիքները: Եթե Խրեմլուն հանձնի Ադրբեջանին, շատ վատ ա լինելու` խաղաղություն չլինելու դեպքում: Հողատարածքներ կան, որ մնալու են նրանց: Ո՞նց կարանք գոհ ըլնենք նրա ասածներից, խառը վիճակ ա սենց», - նշել է Կիրանցի վարչական ղեկավարը: Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի Ոսկեպար, Բերքաբեր և Կիրանց գյուղեր, հանդիպել տեղացիներին և իրարամերժ հայտարարություններ արել:

Լրահոս