Նիկոլը և իր խմբակը հանրության մեջ ամրագրված են,որպես ստի,կեղծիքի ու պարտության խորհրդանիշ

Նիկոլը և իր խմբակը հանրության մեջ ամրագրված են,որպես ստի,կեղծիքի ու պարտության խորհրդանիշ։Նիկոլ Փաշինյանը բազմիցս իր հայտարարություններում ստել է հանրությանը։ Ցանկանում եմ մի քանիսը առանձնացնել։ Նիկոլ Փաշինյանը 2019թվականին Արցախում՝ հանրահավաքի ժամանակ , հայտարարեց,որ Արցախը Հայաստան է և վերջ։Բայց ինչ ունեցանք,հենց առաջինը նիկոլ փաշինյանը հրաժարվեց Արցախից ու ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Նիկոլը ստել է պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ին նա պնդում էր, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, մինչդեռ Շուշին արդեն վաղուց ընկած էր:Նիկոլի պաշտպանության նախարարը հայտարարում էր․ նոր պատերազմ նոր տարածքներ,իսկ ինչ ունեցանք,ունեցանք կորսված Արցախ,իսկ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից այսօր գտնվում է թշնամու տիրապետության տակ։ Ու սա նիկոլի ստերի չնչին տոկոսն է։ Այստեղ պետք է մի բան արձանագրենք,որ Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների ու հայրենավաճառների էջը:

Լրահոս