Նիկոլը շատ լավ գիտի՝ իշխանական աթոռից 1 սմ հեռանալն իր համար ինչ է նշանակում՝ բոլոր հնարավոր ոլորտային պատասխանատվություներով 

Նիկոլը շատ լավ գիտի՝ իշխանական աթոռից 1 սմ հեռանալն իր համար ինչ է նշանակում՝ բոլոր հնարավոր ոլորտային պատասխանատվություներով․ Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ով հղում անելով Գելլափի վերջին հարցումներին, ըստ որոնց, հասարակության 50 տոկոսը համոզված է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան՝ նշեց, որ հանրությունը գնալով չի վախենում խոսել ընդդեմ այս իշխանությունների։ «Բա ոստիկանապետություն ինչի՞ են սարքում, ինչի՞ է Աժ օրակարագը միայն դատախազի, քննիչի, ոստիկանի աշխատավարձ բարձրացնելու մասին»,-ասաց նա։ Ըստ նրա՝ քաղաքական բանտարկյալները ՀՀ-ում գնալով շատանում են։ «50-ից ավելի մարդ քաղաքական պատիժ է կրում, որ խոսել է իրականության մասին, խոսել է Նիկոլի դեմ»,-ասաց նա։

Լրահոս