նիկոլը ՛՛The Wall Street Journal՛՛-ին տված հարցազրույցում մեղադրանքներ է հնչեցրել բոլորի հասցեին. Հենրիխ Դանիելյան

նիկոլը ՛՛The Wall Street Journal՛՛-ին տված հարցազրույցում մեղադրանքներ է հնչեցրել բոլորի հասցեին, խոսել է ռուսական խաղաղապահների՝ իրենց գործառույթների ոչ պատշաճ կատարման մասին և ոչ մի բառ չի խոսվել այս ամենի գլխավոր մեղավորի մասին։ նիկոլին պետք է հիշեցնել, որ Արցախը վերացնելու ծրագիր և նպատակ ունեցել է միայն ինքը, Հայաստանն էլ այդ ամենից հետո դարձրելով միջազգային խաղացողների համար թատերաբեմ։ Տապալված արտաքին քաղաքականությամբ, ոչ վստահելի գործընկերային հարաբերություններով կարողացավ իրագործել թշնամու վաղեմի երազանքը ու դեռ այսքանից հետո մեղավորների է ներկայացնում, հերթական անգամ փորձելով մեղքը բարդել ուրիշների վրա։ Սակայն պատմական փաստերը վկայում են այն մասին, որ մեղավոր է հենց նիկոլը։ ❗️նիկոլն է Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս համարելով՝ լեգիտիմացրեց Ադրբեջանի հետագա գործողությունները Բերձորի միջանցքի հետ կապված ❗️նիկոլի մեղավորությամբ ունեցանք 5000 -ից ավել զոհեր ❗️նիկոլի մեղավորությամբ այսօր ունենք 15000-ից ավել հաշմանդամ ❗️նիկոլի մեղավորությամբ է 120 000 արցախցի բռնի տեղահանվել ❗️նիկոլի մեղավորությամբ է Հայաստանի տարածքը օր-օրի փոքրանում ❗️նիկոլի մեղավորությամբ է միայն, որ այսօր ունենք 1000-ից ավել անհետ կորածներ ❗️նիկոլի մեղավորությամբ է , որ ունենք հարյուրավոր գերիներ Բաքվի բանտերում Իսկ այսքան հանձնումներից հետո, չկարևորելով նիկոլին, ալիևը Թբիլիսի է ուղարկում վարչապետ Ալի Ասադովին և շարունակում իր դավադիր ծրագրերը՝ հենց նիկոլի ձեռքով։ նիկոլի ձեռքով կազմված խաղաղության խաչմերուկ քարտեզում, որտեղ Արցախն այլևս չկա, Հայաստանի Հանրապետության մյուս հատվածների համար էլ երաշխիքներ չկան և ոչ մի անգամ չեն ներկայացվում։

Լրահոս