
Ներկայումս Արցախի Հանրապետությունը կանգնած է պարենային անվտանգության լուրջ սպառնալիքների առջև, քանի որ փակ է «կյանքի ճանապարհ»-ը
Հայաստանում տարեկան սպառվում է 500.000-600.000 տոննա հացահատիկ:
Մինչ 44-օրյա պատերազմը Արցախի Հանրապետությունը ապահովում էր այդ հացահատիկի 20-30%-ը, ինչը ներկայումս բաց է մնում:
44-օրյա պատերազմի հետևանքներով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանը և մասամբ հակառակորդին անցած Շուշիի շրջաներն էին համարվում հացահատիկային մշակաբույսերի աճեցման հիմնական շրջանները:
Արցախում պատերազմի ավարտից հետո փաստացի հավաքած բերքը նվազել է 84,8%-ով. գարու փաստացի հավաքած բերքը՝ 92,2%-ով, ցորենինը՝ 79,6%-ով, իսկ վարսակինը՝ 100%-ով:
Ներկայումս Արցախի Հանրապետությունը կանգնած է պարենային անվտանգության լուրջ սպառնալիքների առջև, քանի որ փակ է «կյանքի ճանապարհ»-ը, հացահատիկային մշակաբույսերի հողատարածքների զգալի հատվածը կորսված, իսկ պահեստներում առկա հացահատիկը խիստ սահմանափակ: