Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ադրադարձավ Հանուն հայրենիքի շարժման կողմից հնչեցված՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Դավթյանը հայտնեց, որ ստորագրել է գիտնականների հայտարարությունը, որով ևս նման պահանջ է դրված։ «Ես այստեղ եմ՝ ստորագրած լինելով գիտնականների համապատասխան հայտարարությունը, և այդ հայտարարության պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է։ Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև այս օրհասական իրադրությունում ոչ մի լուծում չի առաջարկվում։ Ես սա անվանում եմ ոչ թե վատ լուծում, սահմանազատման վրա կենտրոնանամ, այլ լուծման բացակայություն»,- ասաց նախկին գլխավոր դատախազը։

Լրահոս