ՅՈՒՆԻՍԵՖ-ը գրեթե 4 300 փախստական երեխայի և ընտանիքի սոցիալական աջակցություն է ցուցաբերել

Մինչ օրս, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և՛ գործընկերների, և՛ սոցիալական աշխատողների զորուգիշեր աշխատանքի շնորհիվ գրեթե 4,300 փախստական երեխա և ընտանիք սոցիալական աջակցություն է ստացել. Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը։ 35-ամյա սոցիալական աշխատող Զարինեն 2020 թվականի հակամարտության սրացումից ի վեր աջակցել է 150 ընտանիքի, ևս 60 ընտանիքի մինչև այսօր շարունակական աջակցություն է ցուցաբերում։ Մասնակցելով վերապատրաստումների՝ շարունակաբար զարգացնում է իր հմտությունները, որպեսզի է՛լ ավելի ճիշտ կարողանա օգնել մարդկանց: «Ես օգնելուց հաճույք եմ ստանում։ Երբ տեսնում եմ, որ մարդը, որի հետ շարունակ աշխատել եմ, որոշում է առաջ շարժվել՝ հաղթահարել ճանապարհին հանդիպած բոլոր դժվարությունները, հասկանում եմ, որ աշխատանքս զուր չի եղել», - ՅՈւՆԻՍԵՖ-ի փոխանցմամբ՝ ասում է Զարինեն:

Լրահոս