Յակուտիայում 60 աստիճան սառնամանիք է գրանցվել

Օյմյակոնում գրանցվել է -59 աստիճան, ինը շրջաններում ջերմաստիճանը ցածր է -45-ից, տեղեկացրել է Հիդրոօդերեւութաբանության Յակուտիայի վարչության կայքը։ Ցրտի բեւեռները Երկիր մոլորակի այն շրջաններն են, որտեղ գրանցվում են ամենացածր ջերմաստիճանները։ Յակուտիայում դրանք Օյմյակոնն ու Վերխոյանսկն են։ Օդերեւութաբանների տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքում, հարավ-արեւմուտքում չափավոր ձյուն է տեղում, հյուսիս-արեւելքում, հյուսիս-արեւմուտքում տեղումներ չկան, կենտրոնական հատվածի բնակավայրերում տեղ-տեղ սառնամանիքային մառախուղ է։ Մետեոդիտարկումների քարտեզի վրա նշվել է, որ Օյմյակոնում երկուշաբթի կանխատեսվում է -59 աստիճան։

Լրահոս