Մուրճով հարձակվել են պատգամավորի վրա

Բեռլինի խորհրդարանի պատգամավոր Ջիան Օմարը, ով քրդական ծագում ունի, հայտնել է, որ իր վրա մուրճով զինված մի տղամարդ է հարձակվել։ «Երեկոյան իմ ընտրատարածքի մոտ՝ Մոաբիթում, մի մարդ մուրճով հարձակվեց ինձ վրա և ասաց․ «Գրողի տարած օտարերկրացի, քեզ նմաններին առաջ գազախուց էին տանում»,- սոցցանցի իր էջի միջոցով միջադեպի մանրամասներն է ներկայացրել պատգամավորը։ Նա հայտնել է, որ տեղի ունեցածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, այժմ հետաքննություն է ընթանում։ «Բռնությանն ու այդպիսի հռետորաբանությանը արդարացում չի կարող լինել անգամ այն պարագայում, երբ քաղաքական կրքերը սրված են»,- հավելել է նա։

Լրահոս