Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ընդհակառակը, կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը, սակայն մենք համբերատար կհասցնենք այդ դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը»,–ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, քանի որ այն մոտ գործընկեր է։

Լրահոս