Մոսկվայում չեղարկել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունը

Մոսկվայում չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով մայրաքաղաքի կառավարության աղբյուրին։ Նշվում է, որ տոնական հրավառությունները չեղարկելու առաջարկը եղել է Պետդումայից։ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուսևը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով հրաժարվել Ամանորի գիշերը հրավառություն անելուց։ Նրա կարծիքով՝ տնտեսված բյուջետային գումարները պետք է ուղղվեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցների կարիքներին։

Լրահոս