Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան հետաձգված չվերթերի թիվը գերազանցել է 40-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում («Ռոսավիացիա»)։ «Ռոսավիացիա»-ում նշել են, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով 45 օդանավ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ։ «Որպես պահեստային օդանավակայաններ օգտագործվել են Շերեմետևոյի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Կազանի, Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանները։ Մոտ ժամանակներս այդ չվերթերի ուղևորներին կհասցնեն նշանակման օդանավակայաններ», – հայտնել են գործակալության մամուլի ծառայությունում։ «Ռոսավիացիա»-ում հավելել են, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ից Մոսկվայի օդանավակայանները և «Ժուկովսկի» օդանավակայանն աշխատում են սովորական ռեժիմով․ հանվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը ներդրվել էր քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։

Լրահոս