Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է ԱԹՍ-ի պատճառով

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, հայտարարվել է «Գորգ» ռեժիմ, որը սահմանվում է երկնքում վտանգավոր թռչող օբյեկտների հայտնաբերման ժամանակ՝ հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ նախնական տեղեկություններով՝ օդանավակայանի երկինքը ժամանակավորապես փակվել է անօդաչու թռչող սարքի պատճառով, որը նկատվել է Կուբինկայի շրջանում: Աղբյուրի տվյալով՝ ԱԹՍ-ն շարժվել է դեպի Մոսկվա։ Օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումները «Վնուկովոյում» սահմանվել են ժամը 9։40-ից, չվերթերի մի մասը կիրականացվի այլ օդանավակայաններից

Լրահոս