Մոլդովայի նախագահի հայտարարությունը, թե երկրում մայիսի 9-ին պետք է նշել ոչ թե Հաղթանակի օրը, այլ «Եվրոպայի օրը», սուր քննադատության է արժանացել

Մոլդովայի ընդդիմությունը նախագահ Մայա Սանդուին մեղադրել է երկիրը ԵՄ-ի համար պոլիգոնի վերածելու մեջ։ Ընդդիմության լիդերներից Իլան Շորը նման քննադատությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Սանդուի այն հայտարությանը, թե Մոլդովայում մայիսի 9-ին պետք է նշվի ոչ թե Հաղթանակի օրը, այլ «Եվրոպայի օրը»։ «ԵՄ-ի համար Մոլդովան ռազմական պոլիգոն է, իսկ մեր քաղաքացիները՝ ռազմական ավանտյուրաների պոտենցիալ մասնակիցներ, որոնց ձեռքը զենք տալով՝ կարող են ցանկացած կետ ուղարկել։ Ահա այսպիսինն է նրանց պատկերացրած աշխարհը։ Իսկ հատուկ Սանդուի համար շեշտեմ՝ մայիսի 9-ը Հաղթանակի օրն է»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Շորը։ Նա նշել է նաև, որ Մոլդովայի նախագահը պարզապես խաբում է երկրի քաղաքացիներին՝ խոսելով Եվրոպայի մասին․ « Իրականում Սանդուն թքած ունի, որ եվրոպացիները պատերազմում են՝ ուրիշների ձեռքով և մեծ հաճույքով օգտվում են այնպիսի անսկզբունքային գործիչների ծառայություններից, ինչպիսին ինքն է»։

Լրահոս