
Մյասնիկյան և Սարալանջի պողոտաներն իրար կապող թունելը և Սարալանջի պողոտայի մի հատվածը մինչև նոյեմբերի 13-ը փակ են լինելու
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․
«Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 06:00-ն, փակ է լինելու Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը: Միաժամանակ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը»: