Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը

Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը դիմեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին․ «Եթե չեք կարողանում ընդդիմանալ, ստիպված եք լինում հրամաններ կատարել, ավելի լավ կլինի հրաժարվեք ուղղակի։ Ստի գործիք դարձած Մհեր Գրիգորյանին էլ եմ նույնը ասում։ Մհե՛ր Գրիգորյան, Դուք դարձել եք ապօրինության, անօրինության, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական այս ամբողջ գործընթացի քավության նոխազը։ Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը։ Իրավասություն չունեիք որևէ ձևով պետական այդ բարձր մակարդակի գործառնությունը Դու՛ք իրականացնել։ Ձեզ ստիպել ու պարտադրել են, որ Դու՛ք անեք։ Դուք էլ սիրով երևի, կամ դժկամությամբ՝ հանձն եք առել։ Մի կողմ թողեք, հրաժարվե՛ք այս բոլորից։ Տուն որ գնում եք, հանգիստ նայո՞ւմ եք Ձեր ընտանիքի անդամների աչքերին։ Չեն ասու՞մ Ձեզ՝ էս ի՞նչ եղավ, ինչու՞ դու արեցիր։ Երևի ասում են։ Դուք չգիտեմ՝ ինչպես եք քնում, մենք չենք քնում։ Չեմ հասկանում՝ ինչպե՞ս եք Դուք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել։ Ձեր պատճռով՝ մենք չենք կարողանում։ Բայց պիտի կարողանանք մի օր, չէ՞»։

Լրահոս