Մի բռունցք դարձած՝ պետք է պայքար մղենք հանուն հավերժական Հայաստանի և Արցախի․ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Այսօր Երիտասարդության միջազգային օրն է Մաղթանքս մեկն է՝ Հայաստանի ու Արցախի համար մղվող պատմական այս դժվար ժամանակահատվածում երիտասարդությունը մաղթում եմ ուժ և կորով, ապագայի հիմքերն այսօր ամուր կառուցելու կամք ու պատասխանատվություն։ Երիտասարդությունը եղել է և պետք է մնա պայքարի ջահը մինչև վերջ տանողը։ Երիտասարդությունը պետք է միասնականության վարակիչ օրինակ լինի՝ միասնականություն մեկ ազգային օրակարգի շուրջ: Պետք է վերջ տանք բևեռացված հասարակության՝ սևերի և սպիտակների, ազգակործան կեղծ թեզերին: Մի բռունցք դարձած՝ պետք է պայքար մղենք հանուն հավերժական Հայաստանի և Արցախի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման առանցքը պետք է լինի Հայ երիտասարդը։ Ազգ-Հայրենիք-Պետություն՝ այս ուղղությունը թող լինի մեր փարոսը: Աստված բոլորիս պահապան»:

Լրահոս