ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Սևան» ՔԿՀ. ցմահ դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ: Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները: Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր: ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Լրահոս