ՄԻՊ աշխատակազմն իրականացնում է մշտադիտարկում և փաստերի հավաքագրում՝ Սոթքի և Նորաբակի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ

ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 1-ին ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։ «Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։

Լրահոս