«Մինչ օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են». ՄԱԿ-ի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

Արդարադատության միջազգային դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության քաղաքականություն է սերմանել հայերի նկատմամբ։ «Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են ատել ու սպանել հայերին, պետական լրատվամիջոցները տարածում են ատելության խոսք, իսկ պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին»,- նշեց Կիրակոսյանը։ Սա, ըստ նրա, համատարած ռասիզմ է։ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովատանջ անելուց հետո հարձակում իրականացրեց՝ սպանելով նրանց ու ստիպելով հարյուր հազարավոր հայերի հեռանալ պատմական հայրենիքից։ «Մինչ օրս 200 անհետ կորած անձ կան, նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագիրը»,- ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Լրահոս