Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել

Օտարերկրյա քաղաքացիներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի աշխատի որպես տաքսու վարորդ, հայտարարել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ «Ստորագրեցի որոշումը, որով արգելում է միգրանտներին աշխատել որպես տաքսու վարորդ Կուրսկի շրջանում։ Դրանից առաջ ես հարցում եմ անցկացրել բնակիչների շրջանում։ Քվեարկել է ավելի քան 42 հազար մարդ, որոնց 82%-ը կողմ է արտահայտվել արգելքին։ Այլ ոլորտների շուրջ ևս վերլուծություն կարվի, բայց Կուրսկի շրջանում միգրանտները շատ չեն»,- ասել է նահանգապետը։

Լրահոս