Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի

Յուրաքանչյուր մարդ զոհված զինծառայողների մայրերի, հայրերի ձեռքերին պետք է խոնարհվի, Ոսկեպարում հայտարարեց Բագրատ Սրբազանը: «Եթե մենք նրանց չգնահատենք, ուրիշ ոչինչ արժեք չի ունենա: Այս հայահավաք հանրահավաքն ուղղակի հանդիպում է: Այս շարժումն, ի վերջո, իր նպատակին ծառայելու է, որի վերջին հանգրվանը ոչ վերացական, այլ շատ շոշափելի հաղթանակն է: Մեր նշանաբանն է՝ պատիվ և հայրենիք, մեր շարժումն է՝ հանուն հայրենիքի, հանուն Աստծո, հանուն արդարության ու ճշմարտության, առանց որոնց չկա խաղաղություն և առանց որոնց ոչ մի արժեք նշանակություն չունի մեր կյանքում: Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի: Բայց դա մեր արժեքն է, ուրիշ շեղվելու տեղ չունենք: Մենք կա՛մ ստի հետ ենք, կա՛մ ճշմարտության: Մեր պայքարը հոգևոր է: Եթե այդտեղ հաղթեցինք, մեր առջև էլ որևէ արգելք չի կարող, լինել»,-նշեց նա:

Լրահոս