Մերկասառույցի պատճառով 2 բեռնատար ընդունել են մկրատաձև դիրք և խոչընդոտել երթևեկությանը

Հունվարի 10-ին, ժամը 23:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով Սպանդարյան գյուղի խաչմերուկում 2 բեռնատար ընդունել են մկրատաձև դիրք և խոչընդոտում են երթևեկությանը. բեռնատարները ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գորայքի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել երթևեկությանը խոչընդոտող 3 բեռնատարի, իսկ մկրատաձև դիրք ընդունած բեռնատարներից մեկը ուղղել են մասամբ. երթևեկությունը վերականգնվել է:

Լրահոս