Մեսիին 8 ոսկե մատանի են նվիրել
Սպորտային հագուստի գերմանական adidas ընկերությունը «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին նվիրել է ութ ոսկե մատանի՝ նշելու նրա ութերորդ «Ոսկե գնդակը»:
«Անհամար հիշողություններ, ութ մատանիներ, զրոյական կասկածներ»,- ասվում է ընկերության X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել ֆրանսիական France Football ամսագրի՝ անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը։ Քվեարկության արդյունքներով Մեսսին կարիերայում 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։