Մենք քո նմամմերին բարև չենք տվել, չենք տալիս և չենք տալու,մենք դավաճաններին բարև չենք տալիս

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ինչ-որ բաներ հաչալուց , հիշի՛ր պապոյան գևորգ, հերթ էիր կանգնում , որ ձեր հանձնած Արցախը ազատագրողներին գոնե մեկ անգամ մոտիկից տեսնեիր ու եթե բախտ վիճակվեր , ձեռքով բարևեիր։ Ժողովրդին խաբելով եկաք իշխանության, ժողովրդին խաբելով հանձնեցիք Արցախը, ժողովրդին խաբելով Արցախն ազատագրողներին բանտարկեցիք, բարի համբավը սեվացնելու փորձեր արեցիք, ոմանք զրկվեցին ազատությունից, ոմանք կյանքից: Հինգ հազար Հայորդիներից խլեցիք ամենաթանկը կյանքը,տանելով նրանց դեպի մահվան դուռ: Հարյուր քսան հազարից խլեցիք իրենց տունը, բոլորիցս խլեցիք հայրենիքի մի զգալի հատված: Ճանաչեցիք Արցախը թշնամի պետության կազմում, այնպիսի խաղաղություն հաստատեցիք, որ 3000 տարվա ընթացքում առաջին անգամ Արցախում Հայ չմնաց: Դու ու քո նմամները բացահայտված եք, Հայաստանը խաչմերուկ է ձեր համար և դուք ու ձեր իշխանությանը «աշխարհաքաղաքական պռոխոդնոյ դվոր»։ Հասարակությունը ճանաչում է ձեզ, ճամաչում է որպես դավաճանների, հայրենավաճառների, դավադիրների, այլահպատակների, թրքասերերի, հողատուների, կապիտուլյանտների ճանաչում է որպես ազգի ամոթ։ Մենք քո նմամմերին բարև չենք տվել, չենք տալիս և չենք տալու,մենք դավաճաններին բարև չենք տալիս:

Լրահոս