Մենք պետք է հիմնվենք անցյալ տարիների փորձի վրա, երբ Սերժ Սարգսյանի նման առաջնորդի ղեկավարությամբ Հայաստանը ցույց տվեց իր ուժն ու միասնականությունը

Մենք այսօր ապրում ենք մի իրականությունում, որտեղ իշխանության ներկայացուցիչը պաթեթիկ գրառումներա անում «դուշի» մասին։ Նա դա անումա մոռանալով իր շեֆի թեթև ձեռամբ տեղի ունեցած ողբերգությունը, որից ստացված վերքերը տեսանելի ապագայում չեն սպիանա. Արցախի կորուստը և ավելի քան 5000 մեր եղբայր զինվորների մահը աղետ է, որն անջնջելի հետք է թողել յուրաքանչյուր հայի հոգում։ Այս իրադարձությունները, լինելով կապիտուլյանտի և իր խմավորման դավադիր գործողությունների անմիջական հետևանք, բերեց նրան, որ սրանց ճակատին ցմահ հայտնվեց «դավաճան» կլեյմոն, բայց փաստորեն կապիտուլյանտի ճակատը շատ լայն ա, ու նա փորձում է էդ ճակատին նոր անպատիվ կլեյմո տեղավորել։ Հետադարձ հայացք գցելով Սերժ Սարգսյանի կառավարման շրջանին՝ 2008-2018 թվականներին, տեսնում ենք, որ դրանք ամենաարդյունավետ տարիներն էին Հայկական Բանակի պատմության մեջ։ Նախագահի վարած ճիշտ քաղաքականության արդյունքում Հայաստանը իր ռազմավարական դաշնակցից ստացավ 50 հազար տոննա ռազմական օգնություն և զգալիորեն ամրապնդեց իր ռազմական զինանոցը առաջադեմ սպառազինության համակարգերով, այդ թվում՝ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերով։ Հայկական Բանակը տարածաշրջանում ամենահզոր Բանակներից էր, և ոգով և սպառազինությամբ։ Սա կարևոր ՓԱՍՏ է, որը աջ կամ ձախ բերան բացելուց առաջ պետք է հիշել։ Հիմա, երբ երկիրը գտնվում է այս «անհասկանալի խաչմերուկում», կարևոր է նայել առաջ: Մենք պետք է հիմնվենք անցյալ տարիների փորձի վրա, երբ Սերժ Սարգսյանի նման առաջնորդի ղեկավարությամբ Հայաստանը ցույց տվեց իր ուժն ու միասնականությունը։ Մեր երկրում յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի միասնության և վճռականության կարևորությունը ազգային վերածննդի ճանապարհին։ Այս դժվարին ժամանակաշրջանում, երբ կանգնած ենք դավաճանության հետևանքների դիմաց, մենք պետք է համախմբվենք՝ գտնելու Հայաստանի վերականգնման, խաղաղության, ներդաշնակության և տրամաբանության ճանապարհը։

Լրահոս