Մենք չունենք «կադաստրի վկայական», ինչպես մնացած բոլոր երկրները, բայց ունենք երկիրը կործանման տարած վարչապետ, ինչը ոչ մի երկիր չունի

Պետության սահմանումները տարբեր են, սակայն եթե ամբողջացնելու լինենք կարող ենք նշել հետևյալը՝ 1993 թ․ ընդունված «Պետությունների իրավունքների և պարտականությունների Մոնտեվիդեոյի Կոնվենցիայում» տրված սահմանումն է, որ պետությունը մի տարածք է, որը ներառում է հետևյալը՝ մշտական բնակչություն, սահմանված տարածք և կառավարություն, որն ընդունակ է արդյունավետ վերահսկողություն հաստատել համապատասխան տարածքի վրա և կարգավորել այլ պետությունների հետ միջազգային հարաբերությունները: Մինչ չարաբաստիկ խունտայի իշխանության գալը Հայաստանի Հանրապետությունը պահպանում էր պետության ցանկացած դասական սահմանում: Սակայն այժմ Հայաստանը դարձել է պետություն, որը չունի հստակ սահմանված տարածք՝ ժամ առ ժամ բացահայտվում է, որ նոր ու նոր պատմական տարածքներ այլևս անցել է թշնամու վերահսկողության ներքո, Ինչի արդյունքում շատ ու շատ քաղաքացիներ դառնում եմ բռնի տեղահանված կորցնելով մշտական բնակչության շեշտադրումը, իսկ կառավարությունը, որը պետք է իրականացնի արդյունավետ վերահսկողություն մտածում է միայն սեփական իշխանության պահպանման մասին ի չիք դարձնելով պետության շահերը և ամեն կերպ սրելով հարաբերությունների բոլոր հնարավոր երկրների հետ: Հայաստանը չունի՞ «Կադաստրի վկայական»ու դրա համար ցանկացած պահի իրավունք ունեն մեզ ասել գնացեք, լո՞ւրջ: Մենք չունենք «կադաստրի վկայական», ինչպես մնացած բոլոր երկրները, բայց ունենք երկիրը կործանման տարած վարչապետ, ինչը ոչ մի երկիր չունի: Պարադո՞քս է, Ո’Չ ցավալի իրականություն:

Լրահոս