Մենք շարունակում ենք ականատես լինել թշնամու վայրագություններին, որոնք միտված են ոչնչացնելու հայ ժողովրդին` այս իշխանությունների թողտվությամբ

Հայաստանում «ժողովրդավարության» արմատներն արդեն տվել են իրենց պտուղները: Մենք շարունակում ենք ականատես լինել թշնամու վայրագություններին, որոնք միտված են ոչնչացնելու հայ ժողովրդին` այս իշխանությունների թողտվությամբ: Իրականում Ալիևի համար Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը մեծ շանս էր. շանս, ըստ որի նա կարողացավ առաջին անգամ հաղթել պատերազմն ու վերցնել Արցախի 75%-ը, շանս, ըստ որի նա կարողացավ զգալի առաջընթաց ունենալ Հայաստանի լեռնային շրջաններում և պարբերաբար կրակ բացել հայկական դիրքերի և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա: Ալիևի համար մեծ շանս էր, որովհետև նա կարողանում է ծնկած պահել Նիկոլին և պահանջատեր լինել: Մինչև Նիկոլի իշխանության գալը Ալիևի մտքով նույնիսկ չէր էլ կարող անցնել, որ ինչ-որ մի օր նա հնարավորություն կունենա ծնկի բերել Հայաստանի ղեկավարներից մեկին, քանի որ միշտ ինքն է ծնկած եղել Հայաստանի առջև: Այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրը, կրթություն չստացած Նիկոլի «կիրթ» եղբոր հրամանով ադրբեջանական զորքերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ: Նիկոլ-Ալիև զույգն ամեն ինչ անում է հայոց պետականությունը ջնջելու համար:

Լրահոս