«Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Լրահոս