Մեծ Այրումը բլոկադայի մեջ է, վաղվանից հացի հետ կապված որոշ խնդիրներ կունենանք. Համայնքապետ

Գետի՝ հունից դուրս գալը որպես այդպիսին Մեծ Այրում գյուղին վնաս չի հասցրել, բայց ավտոմատ մեզ բլոկադայի մեջ է գցել, քանի որ կամուրջներն ու ճանապարհները անցել են ջրի տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Լևոն Զաքարյանը։ «Գյուղն այժմ աշխարհից կտրված է։ Դեռ խանութներում մթերքն ու ամեն ինչը կա, ջրի կամ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ գյուղը չունի։ Խնդիրն այժմ ելումուտն է»,- պատմեց համայնքապետը։ Նա նշեց, որ գյուղը բարձրադիր գոտում է, այդ պատճառով ջուրը գյուղ չի հասել։ «Այս պահի դրությամբ գյուղից դուրս գալու անհրաժեշտություն չկա, սակայն վաղվանից ինձ թվում է՝ խնդիրներ կունենանք։ Երևի հացի հետ կապված խնդիր կունենանք, որովհետև բնակիչներ ունենք, որոնք օրականով են գնում հացը, քանի որ գյուղ հաց չի մտնելու, խնդիր կառաջանա»,- ասաց Զաքարյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս