Մեզ պետք է միասնություն և ողջախոհություն՝ մեր երկրի առջև ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարելու համար
2018 թվականից Էդուարդ Շարմազանովը անողոք պայքար է մղում Նիկոլ Փաշինյանի և նրա ազգակործան գաղափարախոսության դեմ, իսկ ՀՀԿ-ն հետևողականորեն եղել է այս դիմակայության առաջնագծում։ Այս ճանապարհը միայնակ սկսելով՝ ՀՀԿ-ն շարունակում է տեր կանգնել իր սկզբունքներին և ամուր պաշտպանել ժողովրդի շահերը։ Էդուարդ Շարմազանովն ինչպես և ԲՈԼՈՐ ՀՀԿ-ակաները նվիրվեցին մեր երկրի կայունության և բարեկեցության պահպանմանը։
Նրանց, ովքեր փորձում են օգտագործել Շարմազանովի հայտարարությունները իրենց անձնական նպատակներին հասնելու համար, ուզում եմ մի պարզ խորհուրդ տալ՝ լինել ողջամիտ և զուսպ։ Մտածեք ձեր խոսքերի և գործողությունների հետևանքների մասին:
Մեզ պետք է միասնություն և ողջախոհություն՝ մեր երկրի առջև ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարելու համար։
Հ.Գ. Մինչ երիտասարդ ՀՀԿ-ակաները այս օրերին անձնուրաց պայքարում են մեր հայրենիքի համար փողոցներում, դուք առհասարակ չեք երեւում. Դուք ակտիվ եք միայն սոցիալական ցանցերում, բայց ոչ պայքարի իրական ճակատներում։ Առայժմ անուններ չեմ նշում, բայց եթե իրավիճակը չփոխվի, ստիպված կլինենք անցնել կոնկրետ հիշատակումների։
Միասին մենք ուժեղ ենք, և մեր միասնությունը հաջողության գրավականն է, հիշեք սա երբ ձեր դիվիդենտային աղորժակը արթնանում է։