Մարտունիում մնացած մոտ 50 հոգուն ադրբեջանցիները ավտոբուսներով բռնի տեղահանել են մոտակա խաչմերուկ ու հայտնել, որ չեն կարող մնալ այնտեղ. Նարե Սիմոնյան
Շուշեցի Նարե Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես Արցախից հասնող ոչ պաշտոնական տվյալներից է երևում՝ արցախցիները իրականում ոչ էլ ունեին Արցախում՝ Ադրբեջանի դրոշի տակ մնալու հնարավորություն:
Օրինակ՝ Մարտունիում մնացած մոտ 50 հոգուն ադրբեջանցիները ավտոբուսներով բռնի տեղահանել են մոտակա խաչմերուկ ու հայտնել, որ չեն կարող մնալ Մարտունիում…»։