Մարոկկոյի երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2497-ի, սեպտեմբերի 11-ին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Ալ-Հաուզ և Տարուդանտ նահանգներում՝ համապատասխանաբար 1452 և 764 մահ։ Բացի այդ, 6,9 մագնիտուդ երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 2476 մարդ։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ տարերային աղետից այս կամ այն ​​կերպ տուժել է ավելի քան 300 հազար մարդ։

Լրահոս