
Մարդկանց գործից հանելուց «սիրուն» արեք, որ ձեր փաստաբաններն անհարմար վիճակի մեջ չհայտնվեն. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքապետարանի ու Մհեր Մկրտչյան թատրոնի դեմ իմ դատական հայցի առաջին նիստն էր այսօր:
Արել եմ ամեն ինչ, որ պրոցեսը չհանրայնացվի, լրագրողներ չկային: Անցավ զուսպ, հանգիստ, հետաքրքիր, մեծ ներքին կուլտուրայի դրսևորումներով:
Հ.Գ. Մարդկանց գործից հանելուց «սիրուն» արեք, որ ձեր փաստաբաններն անհարմար վիճակի մեջ չհայտնվեն` ձեր մարդկային ցանկությունը տրամաբանությունից ու օրենքից առավել մի կարևորեք»։