Մասկը Մեծ Բրիտանիայում քաղաքացիական պատերազմ է կանխատեսել

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, Մեծ Բրիտանիայում զանգվածային անկարգությունների ֆոնին, սոցիալական ցանցում կանխատեսել է երկրում քաղաքացիական պատերազմ։ «Քաղաքացիական պատերազմն անխուսափելի է»,- գրել է Մասկը՝ մեկնաբանելով բրիտանական քաղաքներում բողոքի ցույցերի տեսանյութերից մեկը։ Հիշեցնենք, որ ծայրահեղ աջերի բողոքի ցույցերը Բրիտանիայում սկսել են թափ հավաքել՝ դանակահարության հետևանքով երեք երեխաների մահվանից հետո: The Times-ը հայտնել է, որ հանգստյան օրերին սպասվում է առնվազն 35 բողոքի ակցիա:

Լրահոս