Մաշտոցի պողոտայում «Mercedes-Benz»-ը բախվել է գետնանցման պատին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 05։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Հ․, ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գետնանցման պատին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Վ․ Վ․-ն (ծնված 1986 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները ուղևոր Ք․ Խ․-ին (ծնված 1999 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս