Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ «ՎԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այսօր՝ մարտի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Գ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում, վերգետնյա անցումից մոտ 200 մ դեպի Արշակունյաց պողոտա
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին, որպեսզի վիրավորին տեղափոխեն հիվանդանոց։
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։