Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը

100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։ Մահվան պատճառները չեն նշվում․ «Դոկտոր Հենրի Քիսինջերը մահացավ այսօր՝ Կոնեկտիկուտի իր տանը։ Ամերիկայի մեծագույն պետական գործիչներից մեկը համարվող դոկտոր Քիսինջերը 1977 թվականին պետական ծառայությունն ավարտելուց հետո, պարբերաբար խորհրդակցել է ԱՄՆ նախագահների և բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների հետ», - ասվում է հայտարարության մեջ։ Քիսինջերի քաղաքական կարիերան սկսվել է 1960-ական թվականներին: Դեռևս Հարվարդի դասախոս լինելով՝ Քիսինջերն աշխատել է որպես պետական գործակալությունների խորհրդատու, ինչպես նաև եղել է ԱՄՆ նախագահներ Դուայթ Էյզենհաուերի, Ջոն Քենեդիի և Լինդոն Ջոնսոնի անվտանգության հարցերով խորհրդականը։ Նա իր պաշտոնավարման ընթացքում մշտապես ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները պետք է ձգտեն Ռուսաստանի և Չինաստանի հետ լինել լավ հարաբերությունների մեջ։

Լրահոս