Մահապատժի՛ ենթարկել այն հային, որն իրեն կվաճառի օտար պետության՝ փորձելով ոչնչացնել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը

Ցանկացած պետության ազգային, պետական շահը յուրաքանչյուր Հայի համար պետք է ավարտվի այնտեղ, որտեղ սկսվում է մեր Սուրբ Հայաստանի ազգային, պետական շահը. և՛ Հայաստանի իշխանությունը, և՛ Հայաստանի քաղաքական ընդդիմությունն ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, անհրաժեշտության դեպքում՝ նաև կյանքի գնով, պետք է ծառայեն Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, պահպանելու և հզորացնելու Սուրբ գործին՝ ցուցաբերելով բացառիկ պատասխանատվություն: Այն հայը, որն իրեն կվաճառի օտար պետության և կփորձի ոչնչացնել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, որպես Հայրենիքի դավաճան, պետական հանցագործ, պետք է ենթարկվի մահապատժի ու վե՛րջ։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան

Լրահոս