ՄԱԿ-ը հայտնել է Գազայում սովի մասին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մակքեյնը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Գազայի հյուսիսային հատվածում սննդի մատակարարման իրավիճակը լայնածավալ սով է անվանել։ «Ես կարող եմ ձեզ բացատրել, որ հյուսիսում սով է` լիակատար սով, և այն շարժվում է դեպի հարավ»,- ասել է նա: Մակքեյնն ընդգծել է, որ թեև սովի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց հիմնվելով իր կազմակերպության աշխատակիցների տեսածի վրա, կարծում է, որ Գազայում լայնամասշտաբ խնդիր կա: Մաքքեյնը նաև հույս է հայտնել, որ հրադադար կհաստատվի, որը թույլ կտա բնակչությանը ավելի արագ սնունդ ստանալ։

Լրահոս