ՄԱԿ-ը դատապարտել է Իսրայելում և Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա հարձակումները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը դատապարտում է Իսրայելում և Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա հարձակումները, ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ։
«Այս հարձակումը սարսափելի ազդեցություն ունի Իսրայելի խաղաղ բնակչության վրա: Քաղաքացիները երբեք չպետք է դառնան հարձակման թիրախ:
Ես նաև նշում եմ, որ իսրայելական ուժերը պատասխանել են ավիահարվածներով խիտ բնակեցված Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Ես կոչ եմ անում նրանց ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները՝ այնտեղ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,- ասվում է փաստաթղթում։