Մակրոնը հայտարարել է, որ անկարգությունների պիկն անցել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ անկարգությունների պիկը երկրում անցել է։ Նա այս կարծիքն արտահայտել է երեքշաբթի, Ելիսեյան պալատում, կոմունաների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ։ «Պետք է զգույշ լինել առաջիկա օրերին եւ շաբաթներին, բայց, ըստ երեւույթին, անկարգությունների բարձրակետն անցել է»,- նրա խոսքերը մեջբերել է BFMTV հեռուստաալիքը։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին 241 կոմունաների ղեկավարներ, Մակրոնն ընդգծել է, որ այժմ «բացարձակ գերակա պետք է դառնա երկարաժամկետ կարգի ապահովումը»։ ՆԳՆ տվյալներով՝ հունիսի 27-ից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում կալանավորվել է 3 486 մարդ, այդ թվում 1 244 անչափահաս։ 374 կալանավորվածի հանդեպ կկիրառվեն արագացված դատական վարույթներ։ Ավելի վաղ Le Parisien թերթի հարցազրույցում Մակրոնը անկարգությունների անչափահաս մասնակիցների ընտանիքներին սպառնացել էր ֆինանսական պատժամիջոցներով։

Լրահոս