Մակրոնը եւ Էրդողանը հանդիպում են անցկացրել G20-ի շրջանակում

Բալիում՝ G20-ի գագաթաժողովի շրջանակում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Անատոլիական գործակալությունը։ Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Նշենք, որ գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի ղեկավարը բանակցություններ է անցկացրել նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Լրահոս