«Մալիբու» այգում 21-ամյա երիտասարդի են դանակահարել

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 21-ամյա Գոռ Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանադակի կտրած վերք» ախտորոշմամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս