
Մալաթիայի տոնովաճառն այսօր էլ չի բացվելու. խախտումները դեռ չեն վերացվել
«Մալաթիայի» տոնավաճառն այսօր էլ չի բացվելու, քանի որ խախտումները վերացնելու աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
«Գիշերն էլ ենք աշխատանքները տանում, որպեսզի ավարտենք: Առայժմ չենք ավարտել, բայց մոտ ենք ավարտելուն: Երբ աշխատանքներն ավարտվեն, հաջորդ օրը կբացվի տոնավաճառը»,- ասաց տոնավաճառի տնօրենը: