Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել:
Ոստիկաններն այնուհետև գնացել են Մարիամ Հ.-ի տուն և երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ: