Ճապոնիան հայտարարել է, որ Չինաստանը խախտել է իր օդային տարածքը

Ճապոնիան բողոք է ներկայացրել Չինաստանին՝ իր օդային տարածքը խախտելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ չինական ռազմական ինքնաթիռը հայտնվել է Դանձյո կղզիների (Նագասակի պրեֆեկտուրա) տարածքում։ Ճապոնիայի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն՝ Չինաստանի դեսպանին հանձնվել է բողոքի նոտա, պահանջել են նաև միջոցներ ձեռնարկել՝ ապագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար։ Ճապոնիայի ՊՆ տվյալներվ՝ օդային տարածքի խախտումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11։29-ին, չինական Y-9 ինքնաթիռը Ճապոնիայի տարածքում է եղել 2 րոպե։ Ճապոնական կողմը երկինք է բարձրացրել կործանիչներ։ Տեղի լրատվամիջոցների համաձայն՝ Չինաստանի կողմից Ճապոնիայի օդային տարածքը խախտելու դեպքեր մինչ այս չեն գրանցվել։

Լրահոս