Ղազախստանը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունը. զինծառայությունից խուսափած անձը հանձնվել է ՀՀ-ին

Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան:

Լրահոս