Ձնահոսքի սպառնալիքի պատճառով վրաց-ռուսական սահմանի երթևեկությունը փակվել է

Ձնահոսքի սպառնալիքի պատճառով վրաց-ռուսական սահմանի (Վերին Լարսի անցակետ) ուղղությամբ ավտոտրանսպորտի երթևեկությունը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտին: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի ճանապարհը մի քանի ժամով բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն ձնահոսքի վտանգի պատճառով կրկին փակվել է: Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։ Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվիամբողջ տարվա ընթացքում:

Լրահոս